Համասի համաձայն, Իսրայելը մայիսին ոչնչացրել է շարժման ավելի քան 80 անդամների

78

Իսրայելի բանակը ոչնչացրել է Գազայի հատվածը վերահսկող Համաս շարժման ավելի քան 80 անդամների հակամարտության վերջին սրման արդյունքում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը:

«Նրանք հույս ունեին ոչնչացնել շարժման 50%-ը և Գազայի հատվածը հետ շպրտել տասնամյակներով, բայց հասան միայն մեծ զրոյի։ Մեր շարքերում զոհերի թիվը գերազանցում է 80-ը, բայց, ըստ վերջին հաշվարկների, չի հասնում 90-ի», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք ծրագրում էին ոչնչացնել բոլոր ստորգետնյա թունելները, բայց կարողացան ոչնչացնել ոչ ավելի, քան 3%-ը», հավելել է նա:

Համասի առաջնորդի խոսքով, եթե Իսրայելի հետ էսկալացիան կրկնվի, ապա դրանից հետո «ամբողջ իրավիճակը Մերձավոր Արևելքում կփոխվի»: Նա նշել է, որ «այժմ շարժումն այն չէ, ինչ իրենից ներկայացնում էր 2021 թվականի մայիսից առաջ»: