Թրամփը հետաքրքիր է անվանել Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի աթոռի համար պայքարի գաղափարը

51

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է անվանել 2022 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի աթոռի համար մրցելու գաղափարը:

Ուրբաթ օրը Թրամփը մասնակցել է ծայրահեղ աջ Ուեյն-Էլեն Ռութի վարած ռադիոհաղորդմանը: Նա նախկին նախագահին հիշեցրել է Կոնգրեսի ստորին պալատի աթոռի համար պայքարին միանալու առաջարկի մասին, որը փետրվարին բարձրաձայնել էր Թրամփի նախկին օգնական Սթիվեն Բանոնը:

«Դուք կարող եք դառնալ Ներկայացուցիչների պալատի խոսնակը, ղեկավարել [Ջո] Բայդենի իմպիչմենթի գործընթացը և քրեական հետաքննություն սկսել նրա դեմ», դիմել է հաղորդավարը Թրամփին:

«Դա շատ, շատ հետաքրքիր է», – պատասխանել է նախկին նախագահը, որին մեջբերում է Newsweek ամսագիրը: Միևնույն ժամանակ, Թրամփը շեշտել է, որ իր կողմնակիցներից ոմանք կցանկանային իրեն տեսնել Կոնգրեսի Սենատում: «Բայց ձեր գաղափարը կարող է ավելի լավ լինել: Այն շատ հետաքրքիր է», եզրափակել է ԱՄՆ 45-րդ նախագահը: