Սպուտնիկ V-ի արտադրողը հուլիսից կսկսի ամսական 20 միլիոն պատվաստանյութ արտադրել

67

Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի խոշորագույն ռուսական արտադրողը ՝ Գեներիում դեղագործական ընկերությունը, 2021-ի հուլիսից կսկսի ամսական 20 միլիոն պատվաստանյութ արտադրել։ Այդպիսով տարեկան արտադրական ծավալը կկազմի 200-300 միլիոն չափաբաժին: Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակներում այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Դանիիլ Տալյանսկին:

Պատվաստանյութերի արտադրության ստեղծման մեջ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 5 միլիարդ ռուբլի: Ինչպես պարզաբանել է Տալյանսկին, արտադրության աճը կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներ մատակարարումների ավելացման հետ:

«Մեր կարծիքով, կիրականացվի վերապատվաստում: Բացի դրանից, արտաքին շուկայում մեծ չհագեցվածություն կա, իհարկե, այդ ծավալները կուղղվեն ոչ միայն երկիր, այլ նաև արտասահման», հավելել է գործակալության զրուցակիցը: