Սերբիան վեց ամսում կարտադրի 4 միլիոն չափաբաժին Սպուտնիկ V

80

Սերբիան մտադիր է առաջիկա 5-6 ամիսների ընթացքում իր տարածքում արտադրել ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի 4 միլիոն չափաբաժին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սերբիայի կառավարությունում նորարարության և տեխնոլոգիայի հարցերով պատասխանատու նախարար, Ռուսաստանի հետ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Նենադ Պոպովիչը:

Նախարարի խոսքերով՝ ռուսական պատվաստանյութը առաջին հերթին նախատեսված է լինելու Սերբիայի և տարածաշրջանի այլ երկրների քաղաքացիների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերբիայի քաղաքացիներին առաջարկվում է ընտրել Pfizer-ի, Sinopharm-ի, բրիտանա-շվեդական AstraZeneca-ի և Սպուտնիկ V պատվաստանյութերի միջև: