Թրամփի օգնական․ ԱՄՆ նախկին նախագահն այլևս չի գրի իր նոր բլոգում

74

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այլևս մտադիր չէ իր հայտարարությունները հրապարակել բլոգում, որը բացվել է մայիսի սկզբին: Այդ մասին չորեքշաբթի օրը CNBC-ին ասել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը:

Մայիսի սկզբներին Թրամփի հայտարարությունները սկսեցին տեղադրվել From the Desk of Donald J. Trump (Դոնալդ Թրամփի սեղանից) ռեսուրսում: Միլլերի խոսքերով, այդ պրակտիկան կդադարեցվի: Խոսելով նշված ռեսուրսի մասին ՝ Միլլերը նշել է. «Դա միայն օժանդակ դեր էր խաղում ի հավելումն մեր ձեռնարկած և ձեռնարկվող ավելի լայն միջոցառումների»: