Քնեսեթում մեկնարկել է Իսրայելի 11-րդ նախագահին ընտրելու գաղտնի քվեարկությունը

68

Իսրայելի Քնեսեթի (միապալատ խորհրդարան) պատգամավորները չորեքշաբթի օրը սկսել են գաղտնի քվեարկություն, որի ընթացքում 120 խորհրդարանականներ կընտրեն Իսրայելի 11-րդ նախագահին, ով հուլիսի առաջին տասնամյակում այս պաշտոնում կփոխարինի Ռեուվեն Ռիվլինին յոթամյա ժամկետի ավարտից հետո:

Քվեարկության արարողությունը հեռարձակում է խորհրդարանական հեռուստաընկերությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: