Ռոսզդրավնադաձոր․ COVID-ի դեմ ռուսական պատվաստանյութերից կողմնակի բարդություններ չափազանց հազվադեպ են հանդիպում

92

Ռուսական պատրաստուկներով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո անցանկալի կողմնակի ազդեցությունների հաճախականությունը շատ աննշան է, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է «Ռոսզդրավնադաձորի» ղեկավար Ալլա Սամոյլովան: Դա վստահություն է ներշնչում պացիենտներին, նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սամոյլովան բացատրել է, որ պատվաստվածների օրագրերը թույլ են տալիս վերահսկել, մասնավորապես, անցանկալի ազդեցությունների առկայությունը: Պատվաստված յուրաքանչյուր պացիենտ ունի օրագիր, որտեղ մուտքագրում է այդպիսի ազդեցությունները: «Այս բոլոր տվյալները հավաքվում են մեր դեղագործական հսկողության տվյալների բազայում, և այդպիսով մենք կարող ենք վերահսկել բոլոր անցանկալի արձագանքները», ասել է նա։