ՆԱՏՕ-ն զորավարժությունների քողի տակ զենք է մատակարարելու Ուկրաինային․ ՌԴ ՊՆ

85

Ժամանակակից զենք ու զինամթերք է մատակարարվելու Sea Breeze – 2021 զորավարժությունների ժամանակ ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հենց այնտեղ, զորավարժությունների քողի տակ, նախատեսվում է ժամանակակից զենք, զինամթերք և նյութական գույք հասցնել ուկրաինական զորքերի համար։ Հետագայում, ինչպես նախորդ տարիներին, այդ ամենը կուղղվի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում Կիևի կողմից չվերահսկվող տարածքների մոտ գտնվող ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին», ասել է գեներալը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը վերահսկելու է ՆԱՏՕ-ի երկրների Sea Breaze զորավարժությունների նախապատրաստումն ու անցկացումը և արձագանքելու է՝ ելնելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերից, վստահեցրել է Կոնաշենկովը: