ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ընտրությունները նախատեսված են հունիսին

83

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ընտրությունը նախատեսվում է անցկացնել հունիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ներկա դրությամբ միակ թեկնածուն է Անտոնիո Գուտերեշը: Գուտերեշի առաջին ժամկետը լրանում է 2021 թվականի վերջերին:

Գլխավոր քարտուղարը ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հաստատվում է Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ նրա լիազորությունների ժամկետը տևում է հինգ տարի `վերընտրվելու հնարավորությամբ: Ժամկետների քանակի սահմանափակում չկա, բայց մինչև այժմ ոչ ոք չի զբաղեցրել այս պաշտոնը ավելի քան 10 տարի: