«Չինաստանը աջակցում է Սիրիային նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում և օգնություն կտրամադրի Սիրիային»

77

Չինաստանը տարբեր ոլորտներում իր օգնությունը կտրամադրի Սիրիային, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված շնորհավորական հեռագրում՝ կապված նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հետ:

«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիային նրա պետական ​​ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում, և ամեն հնարավոր օգնություն կտրամադրի Սիրիային կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, երկրի տնտեսության աշխուժացման և նրա ժողովրդի կյանքի բարելավմաբ համար», ասված է հեռագրում, որի տեքստը երեքշաբթի հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: