Որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է Նիկոլ Փաշինյանն իր հետ տանում Ֆրանսիա ու Բելգիա

107

Աղբյուր՝ analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա ու Բելգիա ՀՀ պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Պատվիրակությունը ղեկավարում է հենց ինքը:

Փաշինյանն իր հետ տանում է նաև լրագրողների. «Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,-ասված է որոշման մեջ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 4 լրատվամիջոցի ներկայացուցիչների: Չնայած բարդ չէ գուշակել, թե որ լրատվամիջոցների մասին է խոսքը, ամեն դեպքում գրենք՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Ազատություն» ռադիոկայան, «Սիվիլնեթ» լրատվական գործակալություն: