Հուսիտները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կայանը գնդակոծելու մասին

61

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հուսիտներ) բրիգադային գեներալ, զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքում հերթական հարվածի մասին: Երկուշաբթի օրը Սարիայի հայտարարությունները մեջբերել է Al Masirah հեռուստաալիքը:

Հուսիտներիի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով, երկուշաբթի առավոտյան Խամիս Մուշաիթ (Ասիր նահանգ) գյուղի տարածքում Սաուդյան Արաբիայի ուժերի ավիաբազան գնդակոծման է ենթարկվել:

Ենթադրվում է, որ «ճշգրիտ» հարված է հասցվել անօդաչու թռչող սարքի միջոցով և դա եղել է թագավորության՝ Եմենի հետ կապված գործողությունների պատասխանը: Հնարավոր տուժածների կամ պատճառված վնասի մասին տվյալներ չեն նշվում: