Իսրայել, գրավյալ տարածքներ, սահմանազատում և պատերազմ (Պատմական ակնարկ)

43

✍🏻 Հարութ Արթին Առաքելյան – Harut Artin Arakelyan

♦️ Իսրայելի երկիրը կարելի է բաժանել երեք մասի. Ա) Էյլաթ նավահանգստից հարավ (Կարմիր ծով) և Նեգևի անապատ, Բ) քաղաքային, առևտրային և քաղաքական շրջանի կենտրոններ, ներառյալ Թել Ավիվը, Հայֆան և Երուսաղեմը, որը գտնվում է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջանում Գ) Գոլանի հյուսիսային բարձունքները և Ալ-Ջամիլ գետի հարակից բերրի շրջանը, որը սահմանակից է Սիրիային և Լիբանանին, որտեղից մատակարարվում են Իսրայելի ջրային ռեսուրսները:  Այս բոլորը վկայում են Իսրայելի աշխարհաքաղաքական թուլության և խոցելիության մասին, կենտրոնում 50 կիլոմետր լայնությամբ նեղ ափամերձ գիծ և ռազմավարական խորության բացակայությունը:

♦️ Արաբներն առաջին անգամ պարտվեցին Իսրայելի հետ ռազմական առճակատումը 1948 թվականին:
Եվ 1967 թվին, հերթական պարտությունից հետո, Իսրայելը տիրեց Սինայի անապատին, Արևմտյան ափին (որը վերահսկում էր Հորդանանը 2 միլիոն բնակչությամբ) և Գոլանի բարձունքներին: Եվ պատմության այն սկզբունքի համաձայն, որտեղ ասվում է «When you lose wars, shit happens» (Երբ դու պարտվում ես պատերազմներում, քաք է տեղի ունենում  /ներող ուղիղ թարգմանության համար/) Պաղեստինյան ժողովրդի ապագային, երկրի անկախությանն ու փախստականներին լուրջ հարված հասցվեց:

♦️ Իսրայելը դուրս եկավ Սինայի անապատից, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռ վերահսկում է Գոլանի բարձունքներն ու Հորդանան գետի արևմտյան ափը: 1990-ականների կեսերին Քլինթոնը հովանավորում էր Օսլոյի բանակցությունները Իսահակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի միջև, որը Արևմտյան ափը բաժանեց չորս մասի. (Քարտեզը տես մեկնաբանությունների բաժնում)
▪️«A» գոտի, որը վերահսկվում է միայն պաղեստինցիների կողմից,
▪️«B» գոտի, որը վերահսկվում է  համատեղ,
▪️«C» գոտի, որը վերահսկվում է միայն իսրայելի կողմից:

Բայց այս համաձայնագիրը հակամարտության ավարտը չէր:  Իսրայելական միգրացիայի ալիքը դեպի Արևմտյան ափ աճեց այն բանից հետո, երբ Արիել Շարոնը 2005-ին դուրս եկավ Գազայից եվ մոտ 10,000 իսրայելցի լքեցին իրենց բնակավայրերը, և Գազայի վերահսկողությունը հանձնվեց պաղեստինցիներին:

♦️ Այսօր Հորդանան գետի Արևմտյան ափի 3 միլիոն բնակիչներից 20%-ը Իսրայելի քաղաքացի են: Իսրայելական տեսանկյունից, Հորդանան գետի ափը սրբազան տարածք է, որը ձախողված ներխուժման արդյունքում անցավ Իսրայելի կառավարության վերահսկողության տակ: Բայց միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի բանաձևը անօրինական են համարում բնակավայրերը և դրանց միացումը Իսրայելի տարածքին:

♦️ Իսրայելն անցնում է մի գործընթաց, որը ժամանակակից աշխարհն այլեւս չի ընդունում՝ ընդլայնել սահմանները:
Սահմանազատման և ազգաշինության հարցը պատմության ընթացքում միշտ եղել է արյունոտ և բռնի: Եվրոպան նույնպես անցել է դարերի մշտական ​​պատերազմի միջով մինչև մեր օրերը: Եթե ​​միջազգային հանրությունը և հատկապես Միացյալ Նահանգները ճանաչեն Իսրայելի վերահսկողությունը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գոլանի բարձունքների նկատմամբ, դա ուղերձ կլինի այլ երկրներին, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որ ռազմական ճանապարհով ընդլայնվելը կարող է արդարացվել և պարտադրվել որոշակի հանգամանքներում: 

♦️ 25 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսը կառավարությանը հանձնարարեց տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ, որը, իհարկե, նախագահները հրաժարվելու լիազորություն ունեին և հրաժարվեցին:
Այդպես արեցին Քլինթոնը, Բուշը և Օբաման: Բայց դա վերջապես տեղի ունեցավ Թրամփի վարչակազմի օրոք, և ԱՄՆ-ը նույնպես ճանաչեց Իսրայելի վերահսկողությունը Գոլանի բարձունքների վրա: Այս հակամարտությունները ունեն նաև քաղաքական ասպեկտ: Համասը և Ֆաթահը պայմանավորվել էին ընտրություններ անցկացնել 2021-ին:

♦️ Կառավարություն կազմելու Նեթանյահուի շանսերը սպառվում էին, և նա պատրաստվում էր հինգերորդ ընտրություններին: Երկու կողմերն էլ գործիչներ էին, ովքեր բաց չթողեցին ճգնաժամի հնարավորությունը` ամրապնդելու իրենց քաղաքական դիրքերը:

♦️ Արևմտյան ափի խնդրի լուծումը տևական համաձայնության հասնելու նախապայման է, և առանց դրա խաղաղություն հնարավոր չէ:  Դրա իրացումը, շատ այլ պայմանների հետ միասին, անհնարին է թվում առաջիկայում:

©️ #ՓԱԿԱԳԻԾ