Դերենիկ Դեմիրճյանի նամակներից Հովհ. Թումանյանին

55

Սիրելի’ Օհանես,

…Լևոնի հետ բավական եղանք, խոսեցինք, հուսադրվեցինք, նորից հուսահատվեցինք և… հուսադրվեցինք: Էհ, հիմի էլ որտեղ երկու վերնատունցի կպատահեք, շարունակեցեք միևնույն ապարդյուն արհեստը: Ուսերս կոտրվում են այս կյանքի ծանր բեռի տակ, և ահա, դրա համար, ոչինչ ուրախ բան գրել չեմ կարող և չեմ սպասում, որ գրես: Կատարիր խնդիրքներիցս (որ բավական շատ են եղել) մեկը:

Քաջազնունուն ղրկել եմ պոեմս, նոր ձևով: Իսկույն գրիր և քո կողմից էլ խնդրիր, որ իրենց ընկերությունը համոզե` իսկույն հեռագրով ուղարկեն փողը, որ մի քիչ անհարմար է, իհարկե: Շատ կուզենայի նախ` Վերնատուն ուղարկել, կուզենայի նաև` դեռ էլի սրբագրել… բայց եթե այդպես անեմ, ինձ այլևս դուրս կանեն Շվեյցարիայից, հնար չունիմ սպասելու:

Համբույրներ, Ձերոնց շատ բարևներ: