Աթենքն ու Անկարան պայմանավորվել են պատվաստման սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ

71

Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պայմանավորվել ենք COVID-19-ի սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, որպեսզի մեր երկրների այն քաղաքացիները, ովքեր պատվաստված են կամ ունեն թեստի բացասական արդյունք, կարողանան այցելել մեր երկրներ», ասել է Դենդիասը: