Չինաստանում մեկնաբանել են Պուտինի և Բայդենի հանդիպման ազդեցությունը Մոսկվայի ու Պեկինի գործընկերության վրա

88

Շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին Չինաստանի միջազգային տնտեսական հարաբերությունների կենտրոնի առաջատար տնտեսագետ Չեն Վենլինը հայտնել է իր տեսակետը Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների առաջիկա հանդիպումը կարևոր իրադարձություն է, որը դրականորեն կանդրադառնա աշխարհում տիրող իրավիճակի վրա», ասել է նա ՝ նշելով, որ Ռուսաստանը և Չինաստանը հավատարիմ են միջազգային կարևորագույն հարցերի շուրջ համանման դիրքորոշմումների։

Փորձագետի կարծիքով, իրավիճակը փոխելու և Մոսկվայի վրա ազդելու Վաշինգտոնի հնարավոր փորձերը չեն հանգեցնի Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական գծի որևէ փոփոխության: «Ռուսաստանի նախագահը փորձառու քաղաքական գործիչ է, նա անսպասելիորեն չի փոխի իր ուղեգիծը ԱՄՆ ճնշման տակ», ասել է Չեն Վենլինը: