Ինչո՞ւ է Արա Աբրահամյանն անակնկալ Մոսկվա մեկնել․ «Փաստ»

91

«Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել էր սահմանային տարածքներ՝ սատարելու սահման պահող տղաներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու առկա վիճակին:«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ դրանից հետո Աբրահամյանը անակնկալ նորից մեկնել է Մոսկվա: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը ՌԴ մայրաքաղաքում փորձելու է օգտագործել իր կապերը և սեփական լուման բերել մեր սահմաններին ստեղծված վիճակի առումով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մերձավոր շրջապատի հետ զրույցներում ասել է, թե ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ ոչնչի ունակ չեն, ուստի «հնարավոր չէ անպաշտպան մնացած պետությունը նրանց հույսին թողնել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։