Բրիտանացի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին

121

Բրիտանացի պրոֆեսոր Անգուս Դալգլիշը եւ նորվեգացի վիրուսաբան Բիրգեր Սորենսենը հայտարարել են, որ իրենք կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ապացույցներ ունեն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Նոր ուսումնասիրությունը պնդում է, որ գիտնականները COVID-19-ի նմուշներում հայտնաբերել են «հազվագյուտ մատնահետքեր», որոնք կարող էին առաջանալ միայն լաբորատոր մանիպուլյացիաների արդյունքում:

Նոր «պայթուցիկ» հետազոտությունը հաստատում է, որ չինացի գիտնականները COVID-ը Ուհանի լաբորատորիայում են ստեղծել, այնուհետեւ փորձել են վիրուսի հակադարձ տարբերակներով հետքերը մաքրել, իբր բնական կերպով չղջիկներից է առաջացել:

Անցյալ տարի, փորձելով պատվաստանյութ ստեղծել, Դալգլիշը եւ Սորենսենը վերլուծել են COVID-19-ի նմուշները եւ հայտնաբերել են վիրուսի եզակի բաղադրիչներ, որոնք, ըստ նրանց, կարող են առաջանալ միայն լաբորատոր մանիպուլյացիաներից:

Գիտնականները փորձել են հրապարակել իրենց եզրակացությունները, սակայն մերժվել են խոշոր գիտական ամսագրերի կողմից, որոնք այն ժամանակ համոզված էին, որ վիրուսը բնական ճանապարհով չղջիկներից է փոխանցվել մարդկանց:

Նույնիսկ երբ բրիտանական MI6 հատուկ ծառայության նախկին ղեկավար սըր Ռիչարդ Դիրլավը հայտարարում էր, որ գիտնականների տեսությունը պետք է ուսումնասիրվի, գաղափարը մերժվեց որպես ապատեղեկատվություն:

Այժմ Դալգլիշը եւ Սորենսենը ստեղծել են նոր աշխատություն, որում հաստատվում է, որ «SARS-Coronavirus-2-ը չունի հուսալի բնական նախնի», եւ որ «ամեն տեսակ ողջամիտ կասկածից վեր» վիրուսը ստեղծվել է «լաբորատոր մանիպուլյացիաների» արդյունքում:

News.am