“Բաքվից Եվրոպա ձգվող կաշառառության ցանցը”

84

Գրում է թուրքական “Էվրենսել” օրաթերթը

Այն որ Ադրբեջանը եվրոպական կառույցներում կաշառքն օգտագործում է որպոս հակահայ տեսակետների անցկացման արդյունավետ միջոց,  զարմացնալի չէ որևէ մեկի համար: Զարմանալի չէ նաև նրա այդ արարքի դատապարտումը Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Բայց, երբ կաշառառության համար Ադրբեջանին դատապարտող հոդվածը հայտնվում է թուրքական մամուլում, դա առնվազն տարօրինակ է թվում: Տվյալ դեպքում խոսքն “Էվրենսելի” մասին է: Սա ընդդիմադիր թերթ է, ունի առաջադեմի համարում Թուրքիայում և հարում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը:

Հատկանշական է, որ “Էվրենսելը” մայիսի 24-ի համարում հրապարակած հոդվածով, որը Քյոլնից խմբագրություն է ուղարկել Յուջել Օզդեմիրը, սոսկ Աղրբեջանին դատապարտելով չի սահմանափակվում, այլև երևան է հանում կաշառառության Բաքվից եվրոպական երկրներ ձգվող հանցագործների ցանցը և բացահայտում դրա ճյուղավորումները Եվրոպայում:

Ահա թե ինչ է գրում. “Վերջին շրջանում մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի խոստվանություններով բացահայտվեցին Ազերբաջան-Թուրքիա երթուղում գործող խարդավանքները, կապված Թուրքիայում ադրբեջանցի օլգարխների ունեցվածքի, կաշառառությունների և դրանց առգրավման հետ, որոշակի պատկերացում ստացանք, թե ինչպես է գործում (կառավարման) համակարգը  նավթով և բնական գազով հարուստ այս երկրում: Ադրբեջանում բացարձակ իշխանությունն ընդհուպ իր տիկնոջ Մեհրիբան Ալիևային 2017-ին փոխնախագահ նշանակելու չափ անառարկելի դարձրած Իլհամ Ալիևը, հորից ժառանգած վարչակազմը կանգուն պահելու համար մի կողմից ճնշում է գործադրում ընդդիմության վրա, իսկ մյուս՝ ջանում է, որ արդարացնի միջազգային ասպարեզում կաշառքի հիման վրա ստեղծած համակարգը: Ենթադրվում է, որ նավթից և գազից ձեռք բերված հարստության ուժով նա, Գերմանիայի և Իտալիայի գլխավորությամբ, բազմաթիվ երկրներում լոբբիստական գործունեություն ծավալելու համար քաղաքական գործիչներ է վարձում:

Կշառքի սկանդալ Եվրոպայի խորհրդում

Այդ գործունեության շրջանակներում կենտրոնակայանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող և իր հովանո ներքո 47 երկրներին միավորող Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովում, Ադրբեջանին առնչվող քվեարկություններից առաջ խորհրդարանականներին ուղղորդելու նպատակով կաշառք բաժանելու միջադեպերն արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում են: Հարցի առնչությամբ Գերմանիայում և Իտալիայում սկսած հետաքննությունները, թեկուզ մասամբ, դեռ շարունակվում են:

Կաշառառության սկանդալի կենտրոնում է ԵԽ խորհրդարանական վեհաժողովում պահպանողականների խմբակցության ղեկավար, կանցլեր Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միության անդամ Ալեքս Ֆիշերը, ոչ վաղ անցյալում զրկվեց  անձեռմխելությունից: Սկանդալի մեկ այլ դերակատար Karin Strenz-ը մարտի 21-ին Կուբայից հայրենիք վերաղառնալու ճանապարհին, անհասկանալի պայմաններում սրտի նոպայից մահացավ ինքնաթիռում: Գալով Իտալիային, այնտեղ կաշառառության գլխավոր հերոսը Luca Volonte-ն է, որ 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցյալ տարի:

Կաշառակերության յուրաքանչյուր դրսևորում պայմանավորվում է “SOCAR”-ով

Ադրբեջանն , ունենալով նավթի և գազի հարուստ պաշարներ, հայնվել է միջազգային խոշոր ընկերությունների թիրախում: Այնտեղ, գերմանական մամուլի տվյալներով, ակտիվ գործունեություն են ծավալում այնպիսի մենաշնորհային ընկերություններ, ինչպիսիք են BP-ն (Անգլիա), RWE-ն (Գերմանիա), Total-ը (Ֆրանսիա) և ուրիշներ: Այս ընկերությունների արդյունահանած նավթ ու բնական գազը միջազգային շուկաներ է հանում էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի կարևորագույն գործընկեր “SOCAR”-ը:

Կաշառակերության ցանցի գերմանական հատվածը

Գերմանիայում կաշառակերության ադրբեջանական ցանցի մեջ խճճվողների ցանկը գլխավորում են երկրում իշխող Քրիստոնյա-դեմոկրատական միասնություն կուսակցության պատգամավորները, որոնցից Strenz-ը նախագահ Ալիևի Գերմանյա այցելությունների ժամանակ կարևոր ծառայություններ էր մատուցում նրան: Դեռևս անցյալ տարվա հունվարին դատախազությունը նրա դեմ քրեական գործ էր հարուցել:  Այդպիսի գործ հարուցվել էր նաև նրա կուսակիցներից Mark Hauptmann-ին և Axel Fischer-ին:

Թեև Ադրբեջանի նախկին դեսպանը Գերմանիայի դատարանում վկայություն էր տվել, թե Ադրբեջանի օգտին լոբբիստական աշխատանքների կատարման համար իր երկիրը 30 մլն. եվրո է հատկացրել, սակայն գերմանական մամուլը փաստում է  վերջին 10 տարիներին այդ նպատակի համար ավելի քան 1 միլիարդի հատկացումը:

Կաշառակերության ցանցի իտալական հատվածը

Այստեղ գլխավոր դերում է քրիստոնյա-դեմոկրատական գործիչ Luca Volonte-ն, որը  2008-2013 թթ., երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժովի անդամ էր, այնտեղ ի նպաստ Աղրբեջանի գործելու համար ստացել էր 2.4 մլն. եվրո: Եթե այս խայտառակությունը չբացահայտվեր, ապա նա ստանալու էր ևս 10 մլն.: Այս սկանդալը բացահայտել է “Կայունության եվրոպական նախաձեռնություն”-ը:

Զուգահեռաբար գործում է նաև բռնապետներին պաշտպանող ցանցը

Ենթատրվում է, որ Volonte-ն բանկի միջոցով ստացած գումարները բաժանել է այն պատգամավորներին, որոնք օգնել են իրեն: “Tagesspiegel” թերթի հարցերին պատասխանելիս SPD-ի պատգամավոր Frank Schwabe-ն  ասել է. “Գուցե Եվրոխորհրդարանում լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ բռնատիրական մյուս երկրների վարչակարգերին քննադատություններից պաշտպանող համապատասխան ցանց”: Թուրքիան ևս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Ըստ միջազգային “Transparency International” կազմակերպության, լոբբիստական “The European Aserbaidschan Society”կազմակերպությունը ռազմավարական դեր ունի այդ կաշառառության մեջ: “Transparency International”-ի տվյալներով աշխարհում կորուպցիայի մեջ մխրճված երկրների դասակարգման աղյուսակում Ադրբեջանը Գաբոնի հետ կիսում է 129-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ Տրինիդատ և Տոբագոի հետ 86-րդ տեղում է”:

Հակոբ Չաքրյան