ԱՀԿ-ն համբերության կոչ է անում կորոնավիրուսի ծագումը պարզելու հարցում

65

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է աշխատել նոր կորոնավիրուսի ծագումը պարզելու ուղղությամբ, բայց արագ արդյունքներ ակնկալել պետք չէ, հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակկների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Մենք շարունակում ենք աշխատել փորձագետների միջազգային թիմի հետ, վերանայել նրանց առաջարկությունները, ինչպես նաև համագործակցել անդամ երկրների հետ` հետազոտության հաջորդ փուլերը որոշելու համար: Ժամանակ և առաքելությունների մի ամբողջ շարք կպահանջվի նոր կորոնավիրուսի ծագումը պարզելու համար, եթե դա ընդհանրապես հնարավոր է», ասել է նա:

Ռայանի խոսքերով՝ այս փուլում կարևոր է «դադարեցնել հարցի քաղաքականացումը և գիտնականներին հնարավորություն տալ կատարել իրենց գործը», հաղորդում է ՏԱՍՍ-ը: