Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բաշար Ասադին

102

ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզանն այսօր հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները շնորհավորում են Բաշար Ասադին Սիրիայում նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում աջակցել արաբական հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերին:

«Շնորհավորում եմ Բաշար Ասադին ՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ», ասել է նա ճեպազրույցում: «Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիայի ջանքերին ՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: