Թուրքական լիրան ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել դոլարի նկատմամբ. Yerkir.am

96

Թուրքական արժույթը ուրբաթ ընկել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 8.59 լիրայի՝ անցնելով նախորդ ռեկորդային ցածր ցուցանիշը (8.49), որը գրանցվել էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին․ հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալությունը թուրքական արժույթի անկումը կապում է այն մտավախությունների հետ, որ Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը շարունակում է մնալ չափազանց ազատ արագ գնաճը զսպելու հարցում:

Երկրի կենտրոնական բանկը նախկինում անփոփոխ էր պահում 19% տոկոսադրույքը  և ասում, որ գների աճի տեմպը հասել է իր գագաթնակետին: Այնուամենայնիվ, վերջին երեք ամիսների ընթացքում արժույթը թուլացել է ավելի քան 13%-ով: Սա ամենաբարձր ցուցանիշն է զարգացող շուկաների շրջանում:

Անցյալ աշնանը Թուրքիայի ազգային արժույթի թուլացումը, ըստ Bloomberg-ի, պայմանավորված էր նրանով, որ Թուրքիան ներքաշվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ: