Բայդեն․ ԱՄՆ հետախուզության զեկույցը կորոնավիրուսի առաջացման վերաբերյալ կներկայացվի հանրությանը

90

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, կհրապարակի ԱՄՆ հետախուզության հերթական զեկույցը նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքների վերաբերյալ: Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հինգն այդ մասին ասել է Մերիլենդում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ հարցազրույցում՝ Քլիվլենդ (Օհայո) աշխատանքային ուղևորությունից առաջ:

Այն հարցին, արդյոք զեկույցը, որը ԱՄՆ հետախուզական ծառայությունները պետք է պատրաստեն երեք ամսվա ընթացքում, ծրագրվում է ներկայացնել հանրությանը, Բայդենը պատասխանել է. «Այո, եթե չկա այնպիսի բան, որն ինձ անհայտ է», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բայդենը հանձնարարել էր ԱՄՆ հետախուզական գործակալություններին «կրկնապատկել իրենց ջանքերը»՝ 90 օրվա ընթացքում ուսումնասիրելու առկա բոլոր տվյալները և իր համար նոր զեկույց պատրաստելու համար: Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հույս ունի, որ դա կօգնի «ավելի մոտենալ ավելի հստակ եզրակացությանը»: