ԱՄՆ-ը չի վերադառնա Ռուսաստանի հետ բաց երկնքի մասին պայմանագրին

64

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ասում են, որ Բայդենի վարչակազմը տեղեկացրել է Ռուսաստանին, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրին:

35 երկիր անդամակցող «Բաց երկնքի» պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրների հետախուզական ինքնաթիռներին թռչել այլ անդամների օդային տարածքում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հինգշաբթի իր ռուս գործընկերոջը ասաց, որ Վաշինգտոնը չի ցանկանում կրկին միանալ «Բաց երկնքի մասին» պայմանագրին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա հունիսին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից՝ Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտման պատճառով:

Ջո Բայդենը նախորդ տարի նախընտրական քարոզչության ընթացքում քննադատել էր Դոնալդ Թրամփին պայմանագրից դուրս գալու համար:

ԱՄՆ-ի կողմից միակողմանի պայմանագրի չեղարկելը պատճառ դարձավ, որ Ռուսաստանը նույնպես դուրս գա պայմանագրից՝ ԱՄՆ-ին թույլ չտալով իր երկրի օդային տարածքն օգտագործել հետախուզական նպատակներով: