ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարվման հետ կապված

69

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական ​​սահմանի վերջին զարգացումներով, այդ թվում`Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարմամբ և երկու կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ լուծել միջադեպը: «Մենք երկու կողմերին կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այդ միջադեպը», ասված է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև սահմանի դեմարկացիայի համար խաղաղ բանակցային գործընթացի անցկացմանն ուղղված ջանքերին:

«ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​սահմանի չդեմարկակցված հատվածների երկայնքով ցանկացած անցում համարում է սադրիչ և ավելորդ», հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: