ԱՄՆ-ը Թուրքիային С-400-ի այլընտրանք է ներկայացրել

127

ԱՄՆ-ը Թուրքիային այլընտրանք է ներկայացրել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը CNN TURK-ին տված հարցազրույցում:

«С-400-ի ձեռքբերումը խնդիր է առաջացնում ՆԱՏՕ-ի դաշինքում: Մենք այլընտրանք ենք ներկայացրել, նրանք [Թուրքիան] հստակ գիտեն, թե ինչ պետք է անել: Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր ուղի», ընդգծել է Շերմանը ՝ չհստակեցնելով, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը:

Շերմանը մեկնաբանել է նաև ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա բանակցությունները, որոնք կարող են կայանալ հունիսի 14-ին:

«Նախագահը [Բայդենը] մտահոգություն կհայտնի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, հատկապես Թուրքիայի բռնած ճանապարհի հետ կապված», ավելացրել է նա: