«Սպուտնիկ V»-ով պատվաստված մարդիկ չեն մասնակցում վիրուսի տարածմանը․ Գամալեյա կենտրոն

95

Մարդիկ, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V-ով պատվաստումների ամբողջական կուրսը, չեն վարակում մյուսներին, հայտնել է պատվաստանյութը մշակած Գամալեյա կենտրոնի Պաթոգեն միկրոօրգանիզմների պոպուլյացիայի փոփոխականության մեխանիզմների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած մարդիկ չեն մասնակցում վիրուսի տարածմանը, քանի որ վիրուս չի արտազատվում այդ մարդկանցից», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։