Արցախի բռնազավթված ակնայում ականի վրա ադրբեջանցի ընտանիք է պայթել. նրան օգնության հասածները նույնպես պայթել են

74

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ակնա (Աղդամ) այցելած ադրբեջանական ընտանիքի անդամները պայթել են ականի վրա: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ականի վրա պայթել են նաև ադրբեջանցիները, ովքեր օգնության էին գնացել վիրավորներին:

«Ամեն տեղ, որտեղ քայլում ես, ականներ կան, ականներ: Մենք ուզում էինք օգնել վիրավորներին, բայց ականի վրա նույնպես պայթեցինք », – trend.az-ին ասաց պայթյունից տուժած Բահրուզա Աբդուլովը:

Նա մյուս ադրբեջանցիներին կոչ արեց զերծ մնալ Արցախի օկուպացված տարածքներ այցելելուց: Նշենք, որ Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել են տասնյակ ադրբեջանցիներ՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձինք: