Պուտինը հայտարարել է Ս-500 համակարգի հաջող փորձարկման մասին

61

Ս-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները հաջողությամբ ավարտվում են, հաջորդ քայլը զորքերին այս համակարգի մատակարարումն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երեքշաբթի օրը սկսելով Պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ խորհրդակցությունները:

«Օդատիեզերական ուժերում զենիթահրթիռային գնդերի ավելի քան 70%-ը վերազինվել է ժամանակակից Ս-400 համակարգերով: Հաջորդ քայլը զորքերին Ս-500 համալիրի առաքումն է, որի փորձարկումներն արդեն հաջողությամբ ավարտվում են», ասել է Պուտինը: