Միայն միջակություններ.Ավետիք Իշխանյան

68

ՄԻԱՅՆ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական։ Մխիթարյանը ոչ միայն վնասվածք չունի, այլև փայլում էր Իտալիայի վերջերս ավարտված առաջնությունում։ Այս ինչո՞վ կարելի է բացատրել։ Արդյո՞ք սա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի որոշումն է։ Չեմ կարծում, ավելին համոզված եմ, որ ցանկացած մարզիչ կերազեր թիմի կազմում ունենալ նման բարձրակարգ ֆուտբոլիստի։

Արդյո՞ք մարզչի վրա ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Հավանաբար՝ այո, բայց ոչ սեփական նախաձեռնությամբ։ Հայաստանում ցանկացած մակարդակի որոշում կայացնում է վարչապետի պաշտոնակատարի աթոռը զավթած անձը։

Հարց, Ո՞րն է պատճառը։

Պատասխան․

Նա անձնական բարդույթ ունի իրենց ոլորտում կայացած, հաջողության հասած իր հայրենակիցների հանդեպ։ Հիշու՞մ եք նրա ջղաձիգ խոսքը․ «Էլիտան ապստամբում է», ապա նրա վերաբերմունքը հայկական շախմատի աստղ Լևոն Արոնյանի նկատմամբ։ Պաշտոնակատար կոչեցյալին պետք են միայն ողորմելի, անհայրենիք միջակություններ, որոնցով իրեն շրջապատել է և որոնք բարբաջում են Հայաստանի տարածքի գյուղերը ադրբեջանին հանձնելու մասին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։