ԵՄ-ն եզրակացրեց, որ անդամ երկրները Ռուսաստանի հետ կապված տարբեր ուղեգծեր ունեն

83

ԵՄ-ն հանգել է այն եզրակացության, որ միության անդամ երկրները Ռուսաստանի Դաշնության հետ կապված հաճախ տարբեր ուղեգծեր ունեն, այն դեպքում, երբ կարևոր է ընդհանուր քաղաքականությունը, ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք կշարունակենք քննարկումները [Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ] հունիսին: Եթե ամեն ինչ հանգեցնի Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականության ընդհանուր գնահատմանը, ապա արդեն շատ բանի հնարավոր կլինի հասնել», ասել է նա:

«Այն, ինչ երեկ պարզվեց այս քննարկման ընթացքում, այն է, որ մենք բոլորս շատ հնարավորություններ ունենք Ռուսաստանի հետ կապված, բայց դրանց սահմաններից այն կողմ չենք անցնում, քանի որ հաճախ լինում են անդամ երկրների երկկողմ արձագանքներ», պարզաբանել է Մերկելը: Նրա կարծիքով, դա «թուլացնում է ԵՄ-ն»:

«Եթե մենք խոսում ենք եվրոպական ինքնիշխանության մասին, ապա մեզ անհրաժեշտ է ընդհանուր դիրքորոշում», շեշտել է կանցլերը: