Բայդեն․ «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Բելառուսի ժողովրդին իր պայքարում»

117

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցում է ԵՄ կոչին ՝ ուղղված Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցներին և այլ միջոցառումներին։ Բայդենը հանձնարարել է իր վարչակազմին համապատասխան միջոցներ մշակել՝ պատասխանատվության ենթարկելու Ryanair-ի միջադեպի մասնակիցներին, ինչպես նաև Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիրներից մեկի ՝ Ռոման Պրոտասևիչի կալանքի համար պատասխանատու անձանց:

«ԱՄՆ-ը, այլ երկրների հետ միասին, կոչ է անում ազատել նրան, ինչպես նաև հարյուրավոր քաղբանտարկյալների», ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը աջակցություն է հայտնել Պրոտասևիչին և նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Բելառուսի ժողովրդին իր պայքարում», ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը հաղորդել է նրա մամուլի ծառայությունը: