Ամենազզվելի երևույթներից մեկը հոր հրաժարումն է որդուց. Անդրանիկ Թևանյան

75

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որդին հոր համար պատասխանատու չէ, բայց հայրը մեղավոր է անհաջող սերունդ տալու համար:

Ամենազզվելի երևույթներից մեկը հոր հրաժարումն է որդուց և հոր այն կեղծ արդարացումները, թե, իբր, այդ զավակն ուրիշից է ծնվել, ինքը կապ չունի։ Այսինքն՝ ստացվում է, որ հայրը փրփուրը բերանին գոռում է, որ իր կինը «ձախ» է գնացել ու դեռ մի բան էլ էնտուզիազմով ապացուցում է դա։

Թե՛ սովորական կյանքում, թե՛ քաղաքականության մեջ դա անբարոյականություն է։

Այն, որ որդին անհաջող ծնունդ է, փաստ է։ Բայց հայրն է մեղավոր, որ այդպիսի որդի է դաստիարակել»: