Ադրբեջանում մայիսի 31-ից չեղարկվում են կարանտինային մի քանի սահմանափակումներ

145

Մայիսի 31-ից Ադրբեջանի իշխանությունները չեղյալ են հայտարարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կարանտինային մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ դրսում պաշտպանական դիմակներ կրելու պահանջը։ Բացի դրանից, Բաքվի մետրոն վերսկսում է աշխատանքը: Կառավարության այս որոշման մասին երեքշաբթի օրը հայտարարվել է երկրի նախարարների կաբինետին կից շտաբը:

Որոշման մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Շահմար Մովսումովը: Նրա խոսքերով՝ մայիսի 31-ից վերսկսվելու է նաև ուղևորափոխադրումը երկրի մարզերի միջև: Մովսումովը նշել է, որ այս որոշումը կապված է երկրում համաճարակաբանական իրավիճակի կարգավորման հետ: