Պեսկովը` Պուտինի ու Բայդենի հանդիպման հիմնական նպատակի մասին

126

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների կարևորությունը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների բանակցությունների համար վայրի ընտրությունը միայն տեխնիկական որոշում է: «Գլխավորը հենց հանդիպման փաստն է, քանի որ դա է այն, ինչը բավական կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, դրանք դուրս բերելու համար այն տխուր իրավիճակից, որում գտնվում են», ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախագահին մանրամասն զեկուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների արդյունքների մասին: