Հնդկաստանում սկսվել է Սպուտնիկ V-ի արտադրությունը

64

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը և Panacea Biotec դեղագործական ընկերությունը Հնդկաստանում սկսել են Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրությունը:

«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը և Հնդկաստանում պատվաստանյութերի և պատրաստուկների առաջատար արտադրողներից մեկը` Panacea Biotec-ը, հայտարարում են երկրում կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի արտադրության մասին: Առաջին խմբաքանակը արտադրվել է Բադդի քաղաքում Panacea Biotec-ի հաստատություններում: Խմբաքանակը կտրամադրվի Գամալեյա կենտրոնին՝ որակի վերահսկման համար: Սպասվում է, որ Սպուտնիկ V-ի ամբողջական արտադրությունը կսկսվի այս ամռանը», նշում են հիմնադրամում: