Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք. մահվան դեպքերը 3-ն են

70

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է: