Լավրով․ ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ակտիվությունը Ուկրաինայում և Սև ծովում

152

ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական գործունեությունը Ուկրաինայում՝ զինելով ուկրաինական բանակը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում:

«Օգտվելով առիթից` ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ուժեղացնում են իրենց ռազմական գործունեությունը Ուկրաինայի տարածքում և Սև ծովում: Նրանք զենք են տրամադրում ուկրաինական բանակին, ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերում, Ուկրաինայի զինված ուժերին սովորեցնում պատերազմ վարելու ՆԱՏՕ-ի մեթոդները», ասել է Լավրովը։