«Ըստ էվոլուցիոն գնահատականների՝ նոր վիրուս կհայտնվի, որը հնարավոր է լինի ավելի վարակիչ և մահացու»․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

78

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը աշխարհում նոր մահացու վիրուսի առաջացման հնարավորության մասին հայտարարություն է արել երկուշաբթի Ժնևում բացված Առողջապահության համաշխարհային 74-րդ համագումարում:

«Սա վերջին դեպքը չէ, երբ աշխարհը բախվում է համաճարակի սպառնալիքին: Ըստ էվոլուցիոն գնահատականների, նոր վիրուս կհայտնվի, որը հնարավոր է լինի նույնիսկ ավելի վարակիչ և ավելի մահացու, քան ներկայիս վիրուսը», ասել է նա: