Բլինկեն․ ԱՄՆ-ն դեռ չի տեսնում միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պատրաստակամությունը

74

ԱՄՆ-ը Վիեննայում Իրանի հետ միջնորդավորված բանակցություններում դեռևս չի տեսնում, արդյոք Թեհրանը պատրաստ է վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Վիեննայի միջնորդավորված բանակցությունները պարզ ցույց տվեցին, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի համաձայնագրին վերադառնալու համար։ Մենք գիտենք, թե որ պատժամիջոցները պետք է վերացվեն, քանի որ դրանք անհամատեղելի են գործարքի հետ։ Այն, ինչ մենք դեռ չենք տեսել, հետևյալն է՝ արդյոք Իրանը պատրաստ է և ցանկանում է անել այն, ինչ պարտավոր է: Մենք այս հարցի պատասխանը դեռ չունենք», հայտարարել է Բլինկենը: