Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

114

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:«Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:

Դեսպան Դիալլոն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացավ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին»: