Միակ նպատակը պրիմիտիվ, սև քարոզն է, նմանատիպ հայտարարություններին հետևելու են իրավական գործընթացներ․ Արամ Վարդևանյան․ News.am

89

Որքանով որ հասցրել եմ ծանոթանալ  ձեր նշած  նյութին, կարող եմ ասել, որ այն, բնականաբար, իրականության հետ որևէ առնչություն չունի, դրա միակ  նպատակն  արատավորելն ու  շատ պրիմիտիվ սև քարոզ անել է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մայիսի 21-ին, մամուլիս ասուլիսում ազատամարտիկ Թերեզա Ասատրյան-Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար իրեն 4000 դոլար գումար են առաջարկել:

«Նրա խոսքը պարզապես բառերի կույտ էր,  հրապարակայնորեն նման հայտարարության համար նշված անձի խոսքում որևէ միտք, պնդում, հստակություն, կամ կոնկրետություն չկար: Ամեն դեպքում ասեմ, որ մենք ձեռնարկելու ենք որոշակի իրավական գործընթաց՝ այդ թվում զրպարտության և վիրավորանքի մասով, քանի որ նա հնչեցրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ դրանով իսկ փորձելով տպավորություն թողնել, աղմուկ բարձրացնել: Ավելացնեմ նաև, որ նմանատիպ բոլոր հայտարարություններին մեր կողմից  հետևելու են  իրավական գործընթացներր:  Սրանում, թող  բոլորը վստահ լինեն»,- ասաց Վարդևանյանը: