«Հայաստան» դաշինքի շտաբի հայտնի լուսանկարի հայտնի պատմությունը

135

Երեկ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ դաշինքի պոստերի ֆոնին, որում բռնցքամարտի մենամարտից դրվագ է պատկերված։

Այդ դրվագը շատ հայտնի կադր է աշխարհի չեմպիոնի համար Մուհամմեդ Ալիի և Սոնի Լիսթոնի մենամարտից։ Հայտնի մենամարտը տեղի էր ունեցել 1965 թվականին, այդ ժամանակ 22-ամյա Ալին հաղթել էր Լիսթոնին՝ 22 տարեկանու դառնալով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։

Հատկանշական է, որ աս զույգի մենամարտի պատմությունը։ Լիսթոնը շատ հայտնի էր ծանրքաշային բռնցքամարտի ոլորտում, և նրան հաղթելը քիչ հավանաակն էր թվում, մանավանդ, որ նա հաճախ էր իր մրցակիցներին մեկ հարվածից նոկաութի ուղարկում։ Այդ ժամանակ Մաուհամմեդ Ալին դեռ անպարտելի չէր և ուզում էր հանրաճանաչություն ձեռք բերել, ինչպես նաև գրավել Լիսթոնի ուշադրությունը։ Այդ մենամարտում կարծես ամեն ինչ կանխորոշված էր՝ գործող աշխարհի չեմպիոն Լիսթոնին արդեն ուղեկցում էր անպարտելության փառքը, բայց անակնկալ ձևով մենամարտում հաղթում է Ալին՝ հենց առաջին ռաունդում նոկդաունի ուղարկելով Լիսթոնին։

Հենց այս նոկդաունի լուսանկարն էլ պատկերված է «Հայաստան» դաշինքի շտաբում։ Երկրորդ նախագահի աջակիցները Վարդևանյանի հրապարակման մեկնաբանություններում ոգևորող կոչեր են անում՝ նշելով սակայն, որ պետք է նոկաուտ անել, ոչ թե նոկդաուն։

Պատահական է ընտրված հենց այս պատմական պահը, թե ոչ, դժվար է ասել, բայց այն, որ երկրորդ նախագահի շտաբը լծված է նախընտրական եռուզեռին՝ դա փաստ է։

Ուշագրավ է, որ այս լուսանկարով ուզում է ասել՝ որքան էլ անհավանական թվա իշխանությանը հաղթելը, այն կարող է իրականություն դառնալ: