Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Մերձավոր Արևելք`ստուգելու հրադադարի ռեժիմի պահպանումը

81

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ՝ վերահսկելու Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Բլինկենի աշխատանքային գրաֆիկին ծանոթ աղբյուր:

Աղբյուրը հավելել է, որ պետքարտուղարը նախատեսում է այցելել Եգիպտոս, որը միջնորդ է հանդիսացել հրադադարի ռեժիմի հաստատման գործում։ Բացի դրանից, նա կայցելի Հորդանան: