Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի գործընթացը սկսվել է

61

Մենք առաջարկել ենք համագործակցություն տրանսպորտային հարցերում, մասնավորապես` կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ. ըստ AzerTAc-ի` ասել է Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» քննարկումների ժամանակ:

«Միևնույն ժամանակ, Հայաստանը երկաթուղային կապ կունենա իր երկու մտերիմ ընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ: Նման երկաթուղային կապ չկա: Այսպիսով, մենք առաջարկում ենք դա, և ես կարող եմ ձեզ ասել, որ գործընթացն ընթացքի մեջ է: Գործընթացը սկսված է, հեշտ չէ, բայց սկսվել է», – ասել է Ադրբեջանի նախագահը: