Շոյգու․ «Աշխարհում ոչ մի բանակ նման մակարդակ չունի: Դրանք շատ բարձր ցուցանիշներ են»

155

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերջերս հսկայական առաջընթաց են գրանցել զարգացման հարցում՝ մի շարք ոլորտներում շրջանցելով աշխարհի ամենահզոր բանակներին, ուրբաթ օրն ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի ժամանակ:

Նախարարի խոսքերով՝ այսօր ռազմավարական միջուկային ուժերում արդիականության մակարդակը 86% է: «Աշխարհում ոչ մի բանակ նման մակարդակ չունի: Դրանք շատ բարձր ցուցանիշներ են», նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը:

«Իհարկե, շատ բան պետք է արվեր ֆինանսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, և այնուհետև ստեղծվեց վերահսկման համակարգ, որն այսօր թույլ է տալիս շատ խիստ վերահսկողություն իրականացնել պետական, պաշտպանության պատվերի կատարման վրա», հավելել է նախարարը: