ՀՅԴ ԱԵՄ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ ստվերային համաձայնությունների

73

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր՝ մայսիս 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է «Ընդդեմ ստվերային համաձայնությունների» խորագրով բողոքի ակցիա:

Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Երևանում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին և հայտարարել, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերն իրենց հետ բերում են նորանոր աղետալի հետևանքներ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի համար։

Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձել են նաև շրջանառվող փաստաթղթին, որով ՀՀ իշխանությունները նոր դավադրություն են իրագործում հայ ժողովրդի թիկունքում։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հայտարարել է նաև, որ սկիզբ առած պայքարը շարունակական է լինելու:

Yerkir.am