Բաքուն մեկնաբանել է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

135

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ: Բաքվում այն քննադատել են՝ անվանելով տարօրինակ:

«Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը վերջին 30 տարիներին կոչ չի արել դուրս բերել հայկական օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքից, այժմ խոսում է զորքերի դուրսբերման մասին: Ակնհայտ է, որ այս վերջին հայտարարությունն արվել է առանց խնդրի տարբեր ասպեկտների մանրակրկիտ ուսումնասիրության, NEWS.ru-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: