Սկսվել են ռուս-սերբական հակաահաբեկչական զորավարժությունները

85

Սերբիայում այսօր մեկնարկել են ռուս-սերբական հակաահաբեկչական մարտավարական զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մայիսի 25-ը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը նշել է, որ կանցկացվեն նաև փոքր զենքով կրակոցների դասընթացներ: Ռուսաստանի կողմից զորավարժություններին կմասնակցեն շուրջ 200 զինծառայողներ և 11 տեխնիկա Արեւմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության ջոկատներից:

Զորավարժությունների բացման արարողությանը կողմերը նշել են մարտական ​​պատրաստվածությանն ուղղված համատեղ միջոցառումների կարևորությունը։