Նաթանյահուն Իսրայելի նախարարների կաբինետի հետ այսօր կքննարկի հրադադարի հնարավորությունը․ ԶԼՄ-ներ

93

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անվտանգության խնդիրները քննարկելու նպատակով նշանակել է կառավարության նիստ հինգշաբթի տեղական ժամանակով 19:00-ին: Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Գազայի հատվածում գործողությունները շարունակելու նպատակահարմարությունն ու հրադադարի ռեժիմի հնարավորությունը: